Լոռու մարզում, հունվարի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 16:00-ի սահմաններում 33-ամյա Նվեր Դ.-ն իր վարած Volkswagen Vento մակնիշի LM 611 ML համարանիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքում՝ Ուսանողական 2 հասցեի մոտ, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել հաստաբուն ծառին:

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վթարի հետեւանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն:

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդ Նվեր Դ.-ն աշխատում է «Վանաձոր Քիմպրոմ» -ում՝ որպես հերթափոխի պետ: