Վրաստանի իրավապահ մարմինների աշխատակիցները «Իմեդի» հառուստաընկերության հարակից տարածքում հայտնաբերել եւ վենասազերծել են պայթուցիկ երկու սարք:
Ըստ «Մայակ» ռադիոկայանի` պայթուցիկ սարքերից մեկը հայտնաբերվել է հեռուստաընկերության աշխատակիցների մեքենաների կայանատեղիում, իսկ մյուսը` հեռուստաընկերությունից 15մ հեռավորության վրա:
«Իմեդիի» տվյալներով, պայթուցիկ սարքերը հաջողվել է հայտնաբերել մի քանի օր առաջ ահաբեկչության կասկածանքով ձերբակալված Մերաբ Կոլբայի ցուցմունքների շնորհիվ: Նա ու եւս ինը մարդ ձերբակալվել էին Վրաստանի տարածքում ահաբեկչություն իրականացնելու գործով:




























