Անգլիայում տղամարդուն, որը կատակի համար մեքենան վարել է կապկպված ձեռքերով, արգելվել է մեքենա վարել, հայտնում է ՌԱ-ն։  

Դորսետի ոստիկանության տվյալներով՝ 22-ամյա Ջեյմս Ջոն Հեյթերը խոստովանել է, որ վտանգավոր պայմաններում և առանց ապահովագրության է մեքենան վարել։

Հեյթերը 12 ամսով զրկվել է մեքենա վարելու իրավունքից, նրա համար նաև 170 ժամ հանրային աշխատանք է սահմանվել և 420 ֆունտ ստերլինգի չափով տուգանք։

Երբ ոստիկանները կանգնեցրել են այն մեքենան, որի ղեկին Հեյթերն է եղել, նկատել են, որ տղամարդու դաստակները կապկպված են սև մալուխով։ Նա հայտարարել է, որ իրեն կապկպել է ընկերը որպես կատակ։ Սակայն ոստիկանները նրա հումորը չեն գնահատել և Հեյթերի գործողությունները հիմար ու անմիտ են անվանել։