Անգլիայում եւ Ուելսում «upskirting»-ը՝ առանց թույլտվության մարմնի ինտիմ մասերի նկարահանումը, հանցանք կհամարվի այն բանից հետո, երբ Լորդերի պալատն ընդունել է օրենք, որի համաձայն իրավախախտներին մինչեւ երկու տարվա ազատազրկում է սպառնում, իսկ որոշ դեպքերում՝ նաեւ սեռական հանցագործությունների ռեեստրում գրանցում։

Օրենքի նոր նախագիծն ընդունվել էր խորհրդարանի Վերին պալատի կողմից, եւ այժմ սպասում է թագավորական թույլտվությանը։

«Upskirting»-ը սեռական ֆետիշիզմի տեսակ է, որը ենթադրում է հագուստի տակից առանց թույլտվության մարմնի ինտիմ մասերի լուսանկարում կամ տեսագրում։