Հունվարի 18-ին՝ ժամը  09:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի եւ փակ ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը փակ է:

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, Լանջիկ-Մաստարա եւ Արագածոտնի մարզի Միրաք, Ճարճակիս գյուղեր տանող ավտոճանապարհները:

Լանջիկ-Մաստարա, ինչպես նաեւ Շիրակի մարզի Աշոցքի եւ Ամասիայի, Արագածոտնի մարզի Ապարանի եւ Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։