ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 18-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Գորիս-Կապան ավտոճանապարհին ձյուն է տեղում:

Գավառի եւ Եղվարդի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:

Աշոցքի տարածաշրջանի ճանապարհներին, Արթիկ-Արագած եւ Քուչակից դեպի Միրաք ճանապարհահատվածներում բուք է:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ եւ կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման եւ աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: