Հայաստանն աստիճանաբար վերածվում է հին մեքենաների գերեզմանոցի: Հունվարի 21-ին լրագրղների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց «Ղեկը աջ» նախաձեռնության անդամ Արթուր Միսակյանը:

«Դրան անչափ նպաստում է ներկայումս վարվող պետական քաղաքականությունը»,- շեշտեց Միսակյանը:

Նրա խոսքով՝ այս քաղաքականության հետեւանքով հարեւան երկրներում գնվում են հին էժան մեքենաները: Դրանից բացի, մեծ ծավալով խորհրդային ժառանգություն կա, հատկապես գյուղական վայրերում:

Դրանից բացի, մաքսազերծման գործում մի ամբողջ կույտ բարդություններ եւ բյուրոկրատիա կան: «Օրինակ՝ պահանջում են աճուրդի տեսանյութը»,- նշեց Միսակյանը:

Չափազանց անհարմար է նաեւ Արարատի մաքսատան վայրը:

«Ճանապարհային պատահարների հետեւանքով վնասված մեքենաների գնահատման փորձագիտության ինստիտուտն ընդհանրապես կոռուպցիոն ռիսկեր է պարունակում»,- հիշեցրեց նախաձեռնության անդամը: