ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ հունվարի 22-ին Դավոսում հանդիպել է Apple ընկերության ղեկավար Թիմ Քուկի հետ:

ՀՀ վարչապետի խորհրդական Արսեն Գասպարյանը Facebook-ի իր էջում հանդիպումից լուսանկար է հրապարակել եւ գրառում կատարել, մասնավորապես, նշելով. «Apple–ից Թիմ Քուքը հանդիպում է ՀՀ վարչապետի հետ։ Դավոսում համաշխարհային տնտեսական համաժողովի հրաշալի մեկնարկ է, եւ հավանաբար, փոքրիկ հրաշք է սպասում ինչ–որ տեղ»։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիա՝ Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով: