Իսրայելի վարչապետ Բինյամին Նետանյահուն հայտարարել է Վենեսուելայի խորհրդարանի խոսնակ Խուան Գուայդոյին՝ որպես հանրապետության նոր նախագահ ճանաչելու մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Իսրայելը միանում է ԱՄՆ-ին, Կանադային, Լատինական Ամերիկայի երկրների մեծամասնությանն ու եվրոպական պետություններին Վենեսուելայի նոր ղեկավարին ճանաչելու հարցում»,-հայտնել է նա տեսաուղերձում:
Չորեքշաբթի Կարակասում սկսվել են զանգվածային բողոքի ցույցեր Վենեսուելայի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ: Երկրի խորհրդարանի խոսնակ Խուան Գուայդոն նույն օրը հռչակել է իրեն որպես երկրի ժամանակավոր նախագահ ժամանակավոր կառավարության գործունեության ընթացքում: ԱՄՆ-ը եւ մի շարք այլ երկրներ հայտարարել են Գուայդոյին ճանաչելու մասին եւ պահանջել են Վենեսուելայի նախագահ Մադուրոյից, որի ընտրությունը նրանք համարում են անօրինական, թույլ չտալ ուժ կիրառել ընդդիմության դեմ:





























