Բրիտանիայում հայտնաբերված եւ 4000 տարվա պատմություն ունեցող կավճից դեկորատիվ գլանների հավաքածուն, որ հայտնի է «ֆոլքթոնյան թմբուկներ» անվամբ, կարող էր ծառայել որպես հին չափի միավոր՝ արձանների, օրինակ՝ Սթոունհենջի կառուցման համար՝ հայտնում է Live Science-ը։

Մանչեսթերի համալսարանի եւ Լոնդոնի համալսարանական քոլեջի հետազոտողները կարծում են, որ այդ գլանները միասին կազմում են 3․22 մետր։ Հենց այդ երկարությունն է նեոլիթի ժամանակաշրջանի Անգլիայում, գիտնականների կարծիքով, համարվել ստանդարտ։

Կավճից երեք գլանները, որոնք ձեւավորված են հրաշալի նախշերով, հայտնաբերվել են 1889թ․՝ Ֆոլքթոն գյուղի մոտակայքում, որը Անգլիայի հյուսիսային Յորքշիր կոմսությունում է։ Դրանցից ամենափոքրի տրամագիծը 10,4 սմ է, միջինինը՝ 12,4 սմ, իսկ ամենախոշորինը՝ 14,6 սմ։

Դրանք գտնվել են երեխայի գերեզմանում եւ տարբեր հաշվարկներով պատկանում են ուշ Բրիտանիայում նեոլիթին կամ վաղ Բրոնզե դարին (3 000 մ․թ․ա․ -1 800 մ․թ․)։