Հյուսիսափայլերն առաջանում են, երբ Արեւի արձակած լիցքավորված մասնիկների հոսքը հայտնվում է Երկրի մագնիսական դաշտում: Երկար ժամանակ գիտնականները կարծել են, որը aurora borealis եւ aurora australis՝ հյուսիսափայլը եւ հարավափայլը, նույնն են, քանի որ լիցքավորված մասնիկները շարժվում են մագնիսական դաշտի համաչափ գծերի երկայնքով, որը կապում է Երկրի Հարավային եւ Հյուսիսային բեւեռները, գրում է Science-ը:

Տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց գիտնականները հայտնաբերել են, որ իրականում տարբեր բեւեռներում փայլատակումները չեն համընկնում:

Ուսումնասիրելով  Երկրի տարբեր բեեւռներում միաժամանակ նկարահանված տասը համաչափ փայլատակումները, գիտնականները եկել են այն եզրակացության, որ համաչափությունն առաջանում է, երբ արեւային քամին Երկրին մոտենում է արեւելքից արեւմուտք՝ Երկրի մագնիսական պոչի վրա անհամաչափ ճնշում գործադրելով՝ չլուսավորված կողմից երկրային մագնիսական ոլորտի գնալաձեւ ձգում:

Արեւայի քամու ստեղծած ճնշումը Երկրի մագնիսական պոչը թեքում է դեպի մոլորակի չլուսավորված կողմ: Այս թեքումն էլ հենց առաջացնում է հյուսիսափայլի եւ հարավափայլի դիրքերի եւ ձեւերի անհամապատասխանություն:

Ստացված արդյունքները կօգնեն ավելի լավ հասկանալ Արեւի եւ Երկրի փոխազդեցությունը եւ ավելի ճշգրիտ կանխատեսել արեւային փոթորիկների առաջացումը: