Կորեական արտադրող SsangYong-ը ներկայացրել է նոր մոդելի՝ C300 քրոսովերի առաջին թիզերները։ Հայրենիքում այն կստանա ավանդական Korando անվանումը՝ հայտնում է Motor-ը։

С դասի ավտոմեքենան C200 նախագծի ուղղակի փոխարինողն է։ Վերջինը արտադրվում է 2010 թվականից, ընդ որում՝ ֆինանսական խնդիրների պատճառով թողարկվել է մեկ տարի ուշացումով։

Ավտոմեքենայի արտաքին տեսքը ֆիրմային նոր Viewtiful ոճով է։ Նրա հիմնական հատկանիշներն՝ են տանիքից վիզուալ անջատված հետնամասի գեղեցիկ թեքությունը, ռելիեֆային կողերը՝ գոտկային գծի վրա եւ հետեւի անիվների շրջանում «ալիքներով», եւ օպտիկան, որ ուղղահայաց արծաթե շերտի միջոցով վիզուալ միացված է։

Եվրոպայում փորձարկում անցած նախատիպերի լուսանկարներից ելնելով՝ նորույթը կունենա մոտ 4,5 մետր երկարություն, այսինքն չափսերով կհամապատասխանի Volkswagen Tiguan-ին։ Արդեն որոշված է, որ նոր ավտոմեքենան կստանա նախկին անվանումը՝ SsangYong Korando։