ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն ընտրվեց կենսաբանական գիտությունների թեկնածու Անահիտ Ղուկասյանը ՀՀ ԳԱԱ նախագահության հունվարի 30-ի նիստում:

Անահիտ Ղուկասյանը ծնվել է 1960թ-ին` Թբիլիսիում: 1984թ-ին ավարտել է Հայաստանի գյուղատնտեսական ինստիտուտը եւ աշխատանքի անցել ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտում: 2004թ-ից ինստիտուտի գիտքարտուղարն էր:

Անահիտ Ղուկասյանը 4 մենագրության եւ 50 գիտական հոդվածի հեղինակ է: Նա  զբաղվում է Հայաստանի ֆլորայի ներկայացուցիչների, հատկապես էնդեմիկ, հազվագյուտ, անհետացող եւ կարմիրգրքային տեսակների կարիոլոգիական հետազոտությամբ:

Անահիտ Ղուկասյանը Հայկական բուսաբանական ընկերության, Ռուսական բուսաբանական ընկերության անդամ է: