Վենեսուելայում հազարավոր ցուցարարներ դուրս են եկել մայրաքաղաք Կարակասի փողոցներ՝ պաշտպանելու գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյին եւ ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին՝ հայտնում է BBC News-ը։

Գուայդոն հայտարարել է, որ ընդդիմադիր շարժումը «դուրս կգա փողոցներ»։

Իր հերթին Մադուրոն հայտարարել է, որ ինքը Վենեսուելայի միակ նախագահն է։

Նա նաեւ առաջարկել է երկրում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել։

Բողոքի ալիքը Վենեսուելայում բարձրացել է Նիկոլաս Մադուրոյի վերընտրվելուց հետո։

Հիշեցնենք, որ մի շարք երկրներ՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ,  Գուայդոյին ճանաչել են Վենեսուելայի ժամանակավոր նախագահ։

Միաժամանակ, մի շարք այլ երկրներ, մասնավորապես Ռուսաստանը եւ Չինաստանը, սատարում են Մադուրոյին։