Ահաբեկչության դեմ պայքարի իսրայելական շտաբը, որ մտնում է Ազգային անվտանգության խորհրդի կազմում, հրապարակել է հերթական նախազգուշացումը երկրի քաղաքացիների համար, թե որ երկրներ չարժե այցելել: Ցանկից հանվել է Վրաստանը, բայց Ադրբեջանն ու Հայաստանը, ինչպես նաեւ Տաջիկստանն ու Թուրքմենստանը առայժմ համարվում են վտանգավոր երկրներ, հաղորդում է IzRus-ը:
Նշենք, որ փետրվարի 11-ին հրապարակված նախորդ ցանկում ընդգրկված էին 9 երկրներ` Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը, Թուրքիան, Վենեսուելան, Եգիպտոսը, Կոտ Դ’Իվուարը, Մալին եւ Մավրիտանիան:




























