Մեքսիկայում խողովակատարի պայթյունի հետեւանքով զոհերի թիվը հասել է մինչեւ 125-ի, նշված է Մեքսիկայի սոցիալական ապահովագրության ինստիտուտի (IMSS) հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հզոր պայթյունն ու հրդեհը տեղի են ունեցել հունվարի 18-ի երեկոյան Իդալգո նահանգի Տուսպան-Տուլա խողովակատարի վրա այն պահին, երբ հարյուրավոր մարդիկ բենզին էին գողանում: Մեքսիկայի պետական նավթային ընկերություն Pemex-ը պաշտոնապես հաստատել է, որ խողովակատարի վրա պայթյունը ապօրինի ներփորվածքի հետեւանք է:
Ավելի վաղ հաղորդվում էր 120 զոհվածի մասին: Ինստիտուտից հայտնել են, որ շաբաթ գիշերը մահացել է եւս մեկ տուժող, որը բուժօգնություն էր ստանում Մեխիկոյում: Նշվում է, որ արտակարգ պատահարից հետո հիվանդանոցներ տեղափոխվածները մարմնի 40 տոկոսի այվածքներ էին ստացել:





























