Թուրքական Haberturk TV-ի թղթակից Հիլալ Քյոյլուն այցելել է մեկ օր առաջ մահացած Թուրքիայի նախկին վարչապետ Նեջմեթին Էրբաքանի տուն, որտեղ հավաքված են եղել Էրբաքանի մտերիմներն ու կուսակիցները։

Haberturk TV-ի թղթակիցը ուղիղ եթեր հեռարձակվող ռեպորտաժում նշել է, թե ինքը տեսնում է, որ Էրբաքանի տուն է այցելել նաեւ «Մեծ միասնություն» կուսակցության նախագահ Մուհսին Յազըջըօղլուն։

Այս արտահայտությունը շոկի մեջ է գցել թուրք հեռուստադիտողներին, քանի որ Մուհսին Յազըջըօղլուն մահացել է 2 տարի առաջ ուղաթիռի վթարի հետեւանքով։