Ոստիկանության Իջեւանի բաժնում փետրվարի 27-ին հաղորդում է ստացվել, որ «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենան ժամը 23.00-ի սահմաններում Իջեւան քաղաքի Երեւանյան փողոցում բախվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ՝ ճամփեզրին կայանված «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենայի: Վերջինս պատկանել է ՊՆ զինծառայող 38-ամյա Կարեն Եգանյանին:
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության մամուլի ծառայությունից:
Խոշոր վթարի հետեւանքով, Իջեւանի հիվանդանոց են տեղափոխվել «ՎԱԶ-2107»-ի վարորդը եւ 3 ուղեւորները՝ 25-ամյա Գուրգեն Օթարյանը, 23-ամյա Ռազմիկ Գրիգորյանը, 23-ամյա Դավիթ Դավթյանն ու 25-ամյա Դավիթ Սարգսյանը:
Կատարվում է քննություն:





























