Օմանի ձկնաբուծական ամենամեծ կենտրոն համարվող Սուխար քաղաքի կենտրոնական հրապարակում փետրվարի 28-ին բողոքի ցույցեր են տեղի ունեցել։ Ակցիայի մասնակիցները կառավարությունից պահանջում են նոր աշխատատեղեր ստեղծել, տնտեսական եւ քաղաքական բարեփոխումներ կատարել։ Հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, վկայակոչելով ԱՊՍ տեղեկատվական կենտրոնին։
Ոստիկանությունը, կիրակի օրը արցունքաբեր գազ եւ ռետինե փամփուշտներ է օգտագործել ցուցարարների դեմ, որոնք քարեր են նետել իրավապահների ուղղությամբ եւ փորձել փակել Սուխարից մայրաքաղաք Մասկատ տանող ճանապարհը։
Բախման ժամանակ, տարբեր աղբյուրների հաղորդմամբ 2-6 մարդ է զոհվել։ Վիրավորներ կան ե՜ւ ոստիկանների ե՜ւ ցուցարարների կողմից ։ Ի պատասխան զայրացած ամբոխը ջարդել է խանութների ապակիները, հրդեհվել են, մեքենաներ, ոստիկանական բաժանմունքներ եւ վարչական շենքեր։





























