Անհայտ անձը (անձինք) փետրվարի 27-ի գիշերը մուտք են գործել Երեւանի Նալբանդյան 7 թիվ 2 հասցեում գտնվող Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կենտրոնական գրասենյակ եւ կատարել գողություն:
Գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ կազմակերպությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի նյութական վնաս: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Հիշեցնենք, որ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան ստեղծվել է 1995 թվականին՝ Երեւանում: ՀԵԻԱ-ի հիմնական գործունեությունը ուղղված է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը, բնակչությանը անվճար իրավաբանական ծառայությունների մատուցմանը եւ կոռուպցիայի դեմ պայքարին: Ներկայումս ՀԵԻԱ-ն գործարկում է 9 հակակառուպցիոն կենտրոններ՝ Երեւանում եւ ՀՀ մարզերում:



























