Ամերիկացի հոգեբաններն անցկացրել են ագրեսիայի վրա կլիմայի փոփոխության անուղղակի ազդեցության հետազոտություն: Նրանց եզրահանգումները մխիթարական չեն:

Այովա նահանգի համալսարանի պրոֆեսոր Քրեյգ Անդերսոնի կարծիքով՝ առավել նկատելի է ջերմաստիճանի աճի եւ գրգռվածության ու թշնամանքի մակարդակի միջեւ կապը, ինչը կարող է հանգեցնել բռնության բռնկման, հայտնում է Futurity-ն:

Մյուս երկու կապն այդքան ակնհայտ չեն եւ բխում են բնական աղետների, բերքատվության նվազման եւ տնտեսական անկայունության վրա կլիմայական փոփոխության ազդեցությունից:

Այնպիսի երեւույթները, ինչպես փոթորիկները կամ անտառային հրդեհները, ինքնին բռնության մակարդակը չեն բարձրացնում, բայց տնտեսական խնդիրները, հարկադրված միգրացիան եւ դեֆիցիտային պաշարների համար պայքարը հասարակությանն ավելի դաժան են դարձնում:

Աղետալին այն է, որ գլոբալ տաքացումը երկարատեւ է: Այս պայմաններում ամբողջական սերունդներ կմեծանան աղքատության մեջ, իրարից բաժանված ընտանիքներում, առողջ սննդի պակասի պայմաններում եւ բռնության գործադրման պատրաստ մեծահասակների շրջանում: Որքան հաճախ են տեղի ունենում մրրիկները, ջրհեղեղները, երաշտները եւ սովը, այնքան սոցիումի վրա դրանց ազդեցությունը լուրջ է:

Որոշ բնական աղետներ այնքան երկարատեւ են կամ այնպիսի երկրատեւ հետեւանքներ ունեն, որ մարդկանց մեծ խմբերի հարկադրում են հայրենիքից հեռանալ: Այսպիսի բնապահպանական միգրանտները կարող են պաշարների պատճառով վեճի բռնվել տեղացիների հետ: Այստեղից էլ ստեղծվում է քաղաքական հուզումների, ավերածությունների եւ պատերազմների առաջացման հավանականությունը:

Գիտնականները մտավախություն ունեն, որ բնապահպանական միգրացիան իրականում օժտված է ամենակործանարար ազդեցությամբ:

Ադերսոնը նշում է, որ առայժմ այս սպառնալիքներից յուրաքանչյուրի վերաբերյալ ո՛չ տվյալներ կան, ո՛չ դրանց լրջության աստիճանի գնահատման մեթոդներ: Սակայն նախորդ հետազոտությունների հիման վրա նշում է, որ ավելի շոգ երկրներում ավելի շատ են կատարվում բռնությամբ հանցագործություններ: