Դինոզավրի նոր տեսակը, որին տվել են Barrosasuchus Neuquenianus անվանումը, ներկայացվել է Արգենտինայում։ Այս մասին հայտնում են Նեուկենի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից՝ հայտնում է Planet Today-ը։

Նեուկենի տարածքում մոտ 70 մլն տարի առաջ ապրած կոկորդիլոսի աճյունը հայտնաբերվել է դեռեւս 2001թ․՝ արգենտինացի եւ կանադացի պալեոնտոլոգների հետազոտությունների ժամանակ։ Մասնագետներին 18 տարի է անհրաժեշտ եղել, որպեսզի ուսումնասիրեն մարմնի մնացորդները եւ վերլուծություն կատարեն։

Ինչպես պատմում են գիտնականները, այդ մնացորդները յուրօրինակ են, քանի որ հաջողվել է գտնել դինոզավրի ամբողջ կմախքը։ Մինչ այդ հայտնաբերվել էին միայն գանգեր։

Գիտնականները նաեւ հավելել են, որ այդ կենդանիները եղել են գիշակեր եւ ապրել են ցամաքաջրային միջավայրում։

Նաուկենում հայտնաբերվել է հսկայական քանակությամբ հնագիտական գտածոներ։ Մասնագետներն այնտեղ հաճախ են գտնում այնպիսի կենդանիների կմախքներ, որոնց մասին ժամանակակից աշխարհում չեն էլ կասկածում։