Փոթիի միջազգային օդանավակայանը լինելու է ամենալայնածավալը Կովկասում, Փոթիիում տնտեսական գոտու բացման արարողությանը հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին:
Ըստ նախագահի` Փոթիի օդանավակայանն ունենալու է ամենամեծ թռիչքուղին ողջ Կովկասում:
«Մենք արդեն ռադարների ժամանակակից համակարգ ենք տեղադրել: Սա լինելու է Բաթումիի եւ Փոթիի օդանավակայանը եւ սպասարկելու է կարեւոր զբոսաշրջային կենտրոններին»,- ասել է նա:
Ըստ Սահակաշվիլիի, առաջիկայում Փոթիի բնակչությունը հասնելու է 100 հազարի, Բաթումիինը` 250 հազարի, Քութայիսիինը` 250-300 հազարի:



























