Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 1-8-ին աշխատանքային այցով կմեկնի Հնդկաստան, ապա` Արաբական Միացյալ Էմիրություններ:

ԱԱԽ քարտուղարի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ պատվիրակությունը կհանդիպի Հնդկաստանի փոխնախագահի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Շիվ Շանկար Մենոնի, արտաքին գործերի, պաշտպանության, ներքին գործերի պետական նախարարների, Հնդկաստանի պաշտպանական հետազոտությունների եւ վերլուծությունների ինստիտուտի ղեկավարության եւ այլ պաշտոնյաների հետ:

ԱՄԷ-ում Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը կհանդիպի Աբու Դաբիի գործադիր խորհրդի ղեկավար, թագաժառանգ Մուհամմադ բեն Զաիդ Ալ Նահայանի, Արաբական Միացյալ Էմիրությունների Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի գլխավոր քարտուղար Սաիֆ Սուլթան Ալ Սարիանիի, արտաքին առեւտրի նախարար Շեյխա Լուբնա Ալ Կասիմի եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ: