Հայաստանում ինքնասպանության փորձերի թվի աճը կախված է նաեւ սոցիալ-տնտեսական իրավիճակից: Փետրվարի 22-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց հոգեբան Արկադի Մեհրաբյանը:

Նրա խոսքով, պետությունը պետք է ուշադրություն դարձնի քաղաքացիների առողջ հոգեկան աշխարհի ձեւավորմանը՝  սկսած փոքր տարիքից:

«Բացի սոցիալ-տնտեսական պատճառներից, կարելի է նաեւ առանձնացնել անհատական շարժառիթները եւ հոգեկան խնդիրները: Ինքնասպանության իրական շարժառիթ է  սովորաբար անելանելիության զգացողությունը: Ինքնասպանությունը հաճախ կյանքից հեռանալու նպատակ չի հետապնդում, այն  «խնդիրների լուծման   այլընտրանք» է», - ասաց նա:

Փորձագետը հավելեց, որ ֆիլմերի դիտումը նույնպես կարող է նման վիճակի հանգեցնել, հատկապես պատանիների շրջանում, երբ փորձ է արվում ընդօրինակել ֆիլմի հերոսին:

Նշենք, որ Հայաստանում ինքնասպանության փորձերի 20 տոկոս աճ է արձանագրվել: