Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամեդ բին Սալմանի Պեկին այցի շրջանակում սաուդյան  Saudi Aramco պետական նավթային ընկերությունը Չինաստանում համաձայնագիր է ստորագրել 10 մլրդ դոլար գումարով նավթավերամշակման եւ նավթաքիմիական համալիրի կառուցման մասին, հաղորդում է Reuters- ը:

Aramco-ն համաձայնել է համատեղ ձեռնարկություն ստեղծել Չինաստանի Norinco պաշտպանության կոնգլոմերատի  հետ Չինաստանի հյուսիսարեւմտյան Պանցզին քաղաքի նավթավերամշակման եւ նավթաքիմիական համալիրի զարգացման համար` նշելով, որ նախագծի արժեքը կազմում է ավելի քան 10 մլրդ դոլար:

Գործընկերները նախագծի շրջանակներում Huagein Aramco Petrochemical Co անվանումով նոր ընկերություն կստեղծեն , որը օրական 300.000 բարել արտադրողականությամբ գործարան կկառուցի: Aramco-ն  համալիրին կապահովվի հումքի 70 տոկոսով, որն ակնկալվում է, որ կսկսի գործել 2024 թվականից: