Պակիստանի բանակը պատրաստ է «ամբողջ ուժով» պատասխանելու Հնդկաստանի կողմից հարձակմանը: Այս մասին գեներալ-մայոր Ասիֆ Գաֆուրը հայտարարել է երկու միջուկային հարեւանների միջեւ հարաբերությունների լարվածության սրման ֆոնին, փոխանցում է Reuters-ը:

«Մենք պատերազմ սկսելու մտադրություն չունենք, բայց ամբողջ ուժով կպատասխանենք սպառնալիքին, եւ դա ձեզ կզարմացնի,- ասել է նա: -Պակիստանի հետ կապ մի ունեցեք»:

«Մենք չենք ցանկանում պատերազմի մեջ մտնել: Բայց եթե այն մեզ պարտադրվի, պատասխանելու իրավունք ունենք»,- հայտարարել է նա Ռավալփինդին կայազորային քաղաքում տեղի ունեցած մամուլի ասուլիսում՝ այն բանից մեկ շաբաթ հետո, երբ պակիստանյան ահաբեկչական խմբավորումը ստանձնել էր Քաշմիրում ահաբեկչության պատասխանատվությունը, որի հետեւանքով զոհվել էր ավելի քան 40 հնդիկ զինվորական: