Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի «հանդերձը» շատ է դուր եկել Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին փետրվարի 22-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

Նրա խոսքով՝ անհասկանալի է, թե ինչու իշխանություններն իրենք են նախաձեռնում սահմանադրական փոփոխություններ, եթե նկատի ունենանք, որ սահմանադրական բոլոր փոփոխությունները, սկսած 1995 թվականից, տեղի են ունեցել խախտումներով։ «Ներկա Սահմանադրությունը Նիկոլ Փաշինյանին անցավ Սերժ Սարգսյանից։ Դա վկայում է այն մասին, որ հարկավոր է փոփոխություններ անել, որոնք կարտացոլեն մեծամասնության շահերը»,- նշել է Սարգսյանը։

Նա միաժամանակ ավելացրել է, որ պետական պարտքի մարումը պետք է կատարվի ոչ միայն ստվերային շրջանառության դեմ պայքարով, այլեւ շնորհիվ տնտեսական աճի։