Ուրբաթ ներկայացուցիչների պալատի դեմոկրատների ֆրակցիան հայտարարել է, որ Կոնգրեսին ներկայացրել է բանաձեւի նախագիծը, որն արգելում է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին պատ կառուցել ԱՄՆ-Մեքսիկա սահմանին առանց Կոնգրեսի համաձայնության, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Բանաձեւի ընդունումը հնարավոր է ներկայացուցիչների պալատում, որտեղ մեծամասնությունը դեմոկրատներն են, սակայն դա հնարավոր է նաև սենատում: Այդ դեպքում Թրամփը պետք է կիրառի վետոյի իր իրավունքը բանաձեւի նկատմամբ, որպեսզի օրենքը չընդունվի: Վետոն կարող է չեղարկվել կոնգրեսի ճնշող մեծամասնության կողմից, որը դեմոկրատները դեռեւս չեն ապահովել:

Ավելի վաղ Թրամփն արտակարգ դրություն էր հայտարարել սահմանին, որպեսզի կարողանա օգտագործել շուրջ 6.4 մլրդ դոլար պատը կառուցելու համար առանց Կոնգրեսի համաձայնության, որն, ըստ սահմանադրության, պետք է հաստատի ցանկացած ծախսերը: Այդ քայլն արդեն վիճարկվել է դատարանում:

Ավելի վաղ պատը կառուցելու շուրջ Թրամփի եւ Կոնգրեսի միջեւ հակամարդությունը հանգեցրել էր 35-օրյա բյուջետային ճգնաժամի, երբ ֆինանսավորման բացակայության պատճառով մասնակի դադարեցվել էր բազմաթիվ դաշնային մարմինների աշխատանքը: