Յուրացման եւ ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ մեղադրվող Մանվել Գրգորյանի վիճակը կայուն է, հաջողվել է  նրա վիճակը հասցնել հարաբերական կոմպենսացիայի վիճակի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Նաիրի» ԲԿ-ի տնօրեն Անատոլի Գնունին։

«Լիարժեք բուժել շաքարային դիաբետը առայժմ աշխարհում ոչ մեկին չի հաջողվել բուժել, սակայն մեզ հաջողվել է վիճակը կայունացնել վիճակը, դեկոմպենսացիայի վիճակից բերել հարաբերական կոմպենսացիայի։ Գրիգորյանի մոտ անհրաժեշտ է ոչ միայն ապահովել ինսուլինի անհրաժեշտ քանակը, այլեւ ճիշտ ռեժիմը, սննդակարգի ճիշտ պահպանումը եւ շաքարային դիաբետի վրա բավական շատ գործոններ կան, որ կարող են նորից բերել դեկոմպենսացիայի վիճակին։ Միանշանակ մենք չենք  կարող  ոչ մի պատասխան կրել հետոյի համար, որ եթե դուրս գրենք, ինչ կլինի, մենք միայն պատասխանատվություն կրել հիմա-ի համարմ որ վիճակը կայուն է, դրական դինամիկա կա»,-ասաց ԲԿ տնօրենը։

Անատոլի Գնունին նշեց, որ ամեն դեպքում Մանվել Գրիգորյանին դուրս գրելուց հետո պետք է ապահովել նրան անհրաժեշտ պայմանները, որպեսզի հիվանդությունը չսրվի․ «Ուզում են Յուպիտեր տանեն, մեկ է, այդ պայմաները պետք է ապահովեն, դա արդեն ամեր խնդիրը չի»։

Հիշեցնենք, որ 2019թ. հունվարի 22-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը բավարարել էր ՀՀ գլխավոր դատախազության բողոքն ու որոշում կայացրել կրկին կալանավորել Մանվել Գրիգորյանին։

ԱԺ նախկին պատգամավորը կալանավորվել է 2018թ. հունիսի 19-ին`Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի որոշմամբ:

Ավելի վաղ հայտնել ենք, որ Մանվել Գրիգորյանի եւ Նազիկ Ամիրյանի վերաբերյալ քրեական գործից անջատված մասով նախաքննությունն ավարտվել է։

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է կնոջ, որդու եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, փոխադրելու եւ իրենց պատկանող երեք տներում պահելու համար։ Գրիգորյանը մեղադրվում է նաև կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի օժանդակությամբ 2014-2017թթ ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության ու Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կողմից ԵԿՄ հասարակական կազմակերպությանը հանձնված պարենային ապրանքների ու հանդերձանքի յուրացման համար։ Խոսքը առանձնապես խոշոր չափերի` 101.232.917 ՀՀ դրամ արժողությամբ գույքի մասին է։

Բացի այդ՝ նախկին պատգամավորին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով հարկերի վճարումից խուսափելու, ինչպես նաև՝ առանձնապես խոշոր չափերով գույքի շորթման համար։

Գործով նախաքննությունն ավարտվել է։