Ամերիկացի միլիարդատեր Ուորեն Բաֆեթը նամակով ներդրողներին հայտնել է, որ իր կողմից ղեկավարվող Berkshire Hathaway հիմնադրամը բաժնետոմսերի վատագույն եկամուտն է գրանցել 2008-ից սկսած՝ հայտնում է Gazeta-ն։

Ռեկորդային ցածր եկամուտների պատճառ են դարձել Kraft Foods-ի խնդիրները։ Ընկերության ֆինանսական հաշվետվության հրապարակումից հետո բաժնետոմսերը նվազել են 20 տոկոսով։ Այդ պատճառով Berkshire Hathaway-ը մեկ օրվա մեջ ավելի քան 4 մլրդ դոլար է կորցրել։

Ընդ որում, Բաֆեթը բաժնետերերին հավաստիացրել է, որ ինքն ապագայում «հսկայական գնում» կկատարի, որը թույլ կտա մեծացնել եկամուտները։