Ամերիկայի Կալիֆոռնիա նահանգի Սիմի-Վելի քաղաքի իշխանությունները կվճարեն 21 մլն դոլարի չափով փոխհատուցում տղամարդուն, որն ացնկացրել է բանտում 39 տարի սպանության մեղադրանքով, որը նա չէր գործել, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով ABC հեռուստաալիքին:
1978 թվականին Քրեյգ Քոլին մեղադրվել էր կնոջ եւ նրա 4-ամյա որդու սպանության մեջ: Նա ազատ է արձակվել 2017 թվականի նոյեմբերին. այդ ժամանակ նա 70 տարեկան էր:
Սիմի-Վելիի իշխանությունները հայտարարել են, որ Քոլիի հետ համաձայնեցրել են 21 մլն դոլար փոխհատուցումը:
«Քոլիի անմեղությանը հավատացող շահերի պաշտպանների անտրտունջ գործունեությունը եւ Սիմի-Վելիի ոստիկանական բաժնի՝ այդ գործը վերանայելու նախաձեռնությունը հանգեցրել են նոր ԴՆԹ-ի հայտնաբերմանը, ինչի արդյունքում կազմվել է եզրակացություն, որ Կոլին, փաստորեն, անմեղ է. նա ավելի ուշ արդարացվել է Ջերի Բրաուն նահանգապետի կողմից»,-հեռուստաընկերությունը մեջբերում է հատված հայտարարությունից:
Քաղաքը 4.9 մլն-ի չափով փոխհատուցում կտրամադրի, մնացածը տրամադրեն այլ աղբյուրները, այդ թվում՝ ապահովագրական ընկերությունը, հաղորդում է հեռուստաալիքը: Անցած տարի Տուժողներին փոխհատուցում տրամադրելու Կալիֆոռնիայի խորհուրդը վճարել էր 2 մլն դոլար՝ խորհրդի պատմության մեջ ամենամեծ փոխհատուցումը:




























