Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 25-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը եւ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բաց են մարդատարավտոմեքենաների համար, իսկ բեռնատարների համար՝ դժվարանցանելի:
Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։





























