Փետրվարի 25-ին Ազգային ժողովում բնապահպանների մասնակցությամբ ընթանում է Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանական հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի ճանաչողական նիստը, փոխանցում է NEWS.am-ի թղթակիցը:

Նիստին, մասնավորապես, մասնակցում են փորձագիտական հանրույթի անդամներ, ինչպես նաեւ տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը նշեց, որ իրենք ոչ մի հակասություն չունեն փորձագիտական հանրույթի հետ, քանի որ իրենք բոլորը մեկ ընդհանուր նպատակ են հետապնդում՝ ապահովել հաջորդ սերունդների առողջ եւ «մաքուր ապագան»:

Նիստի ընթացքում քննարկվել են Ամուլսարի ոսկու հանքի, փոքր հիդրոէլեկտրակայանների, Սեւանա լճի, կենդանիների հազվագյուտ տեսակների ապօրինի տեղափոխման եւ վաճառքի խնդիրները եւ շատ այլ հարցեր: