Երևանի կենդանաբանական այգու վաղեմի բարեկամ Թոբիաս Դորնբուշը փղերի խնամքի իր փորձը կփոխանցի այգու աշխատակիցներին...

Երևանի կենդանաբանական այգու վաղեմի բարեկամ Թոբիաս Դորնբուշը փղերի խնամքի իր փորձը կփոխանցի այգու աշխատակիցներին: Այս մասին տեղեկանում ենք Երևանի կենդանաբանական այգու ֆեյսբուքյան էջից։ Մասնագետը Բունկա փղիկի ոտքի եղունգներն է հարդարել:

«Այս մարդը մեր Բունկայի «կնքահայրն է» Հայաստանում, որը ոչ միայն Երևան գալուց հետո մի որոշ ժամանակ խնամում էր մեր փղիկին, այլև իր փորձը փոխանցում մեր աշխատակիցներին: Այսօր նա կրկին հանդիպեց Բունկային, տեսավ ու իմացավ նրա որպիսությունը և առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կրկին թրեյնինգներ կանցկացնի Այգու աշխատակիցների համար։ Լուսանկարներում՝ Բունկան «педикюр»-ի ընթացքում»,- նշված է կենդանաբանական այգու ֆեյսբուքյան էջում: