Շոտլանդուհի Մոյրա Բոքսոլը ցնցվել է, երբ իր ճամպրուկի մեջ կենդանի պիթոն է հայտնաբերել Քվինսլենդից Գլազգո չվերթից հետո՝ հայտնում է CNN-ը։ Օձը տեղավորված է եղել կոշիկի մեջ եւ երկար ճանապարհորդության ընթացքում նույնիսկ սկսել է կաշին փոխել։

Օձին տեսնելով՝ Բոքսոլը զանգել է կենդանիների պաշտպանության կազմակերպություն, որը տարել է պիթոնին։ Այն, պարզվել է, թունավոր չէ, եւ կարանտինից հետո ազատ կարձակվի վայրի բնության մեջ։