ԱՄՆ բանակի՝ Տեխասում գտնվող գլխավոր ռազմակայաններից մեկի՝ Ֆորտ Հուդի զինծառայողները դժգոհել են «կեցության վատ պայմաններից», տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Task and Purpose պորտալին։
Զինվորականները դժգոհ են մի քանի բանից, օրինակ՝ տների բորբոսից, խավարասերներից եւ օձերից, որոնց պատճառով նրանց ընտանիքների անդամները ստիպված են եղել լքել տնակները։ Նրանք դժգոհել են նաեւ բարաքների կառուցման որակից։ Զինվորականներից մեկի աղջիկն ընկել է պատուհանից՝ դրա վատ տեղադրման պատճառով։
Ռազմակայանում ապրում է ավելի քան հիսուն մարդ։ Ֆորտ Հուդի բնակելիների եւ ենթակառուցվածքների նորոգման համար հատկացվել է 300 միլիոն դոլար, բայց զինվորականները վախենում են, որ Սպիտակ տունը բյուջեի այդ մասը կվերցնի Մեքսիկայի հետ պատի կառուցման համար։
Ընդ որում՝ բարաքները գտնվում են մասնավոր սեփականության վրա։ Պենտագոնի ղեկավարությունը մտադիր է վերանայել սեփականատերերի հետ կոմունալ ծառայությունների տրամադրման երկարաժամկետ պայմանագրերի պայմանները։




























