ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կարծում է, որ ԵԿՄ-ն անհրաժեշտ կառույց է:

«Ես միանշանակ կարող եմ հաստատել, որ այդպիսի հասարակական կազմակերպություն, որը հայրենասիրական դաստիարակությամբ է զբաղվում, որը մեր զորահավաքային ռեզերվների ստեղծման հարցում մեծագույն դերակատարություն է ունեցել եւ կարող է ունենալ, աջակցում է զորահավաքային նախապատրաստության եւ քաղաքացիական պաշտպանության ոլորտում, ինչպե՞ս կարելի է այդպիսի կազմակերպություն չունենալ: Անունն էլ է ճիշտ ընտրված»,- Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Մենք որպես Պաշտպանության նախարարություն, շարունակելու ենք աջակցել այդ հայրենասիրական դաստիարակությանը: Կան բազմաթիվ սկաուտական կազմակերպություններ, կան դպրոցներ, որտեղ մեծ ուշադրություն է դարձվում հայրենասիրական դաստիարակությանը, մենք աջակցելու ենք այդ գործընթացին»:

Ինչ վերաբերում է ԵԿՄ ստվերային գործունեությանը՝, եւ նրան, որ տարբեր տարիների այդ կառույցն օգտագործվել է ներքաղաքական կյանքում, նախարարը կարճ արձագանքեց. «Պատմությունը տարավ դա, մենք սկսում ենք նոր էջից»: