Մարտի 1-ի իրադարձություններին պետք է տալ հավասարակշված գնահատական: Փետրվարի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Հայաստանի Ռեֆորմիստների կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը:

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է գործին ներգրավել ոչ միայն նրանց, ովքեր այս կամ այն գործողությունների հրամաններ են տվել, այլեւ նրանց, ովքեր անկարգությունները կազմակերպել են: «Անհրաժեշտ է սահմանազատել ժողովրդավարության համար պայքարը եւ պետության հիմքերը կործանելու փորձերը՝ հանցագործություններ կատարելով: Այս հարցը, այսպես թե այնպես, կքաղաքականացվի՝ հաշվի առնելով, որ դրան ներգրավված են նախկին եւ ներկայիս իշխանությունները: Երբ այս պատկերը փոխվի, միայն այդ ժամանակ կկարողանանք ամեն ինչ համարժեք գնահատել: Այդ իրադարձություններն, իհարկե, չի կարելի մոռանալ, բայց այլ խնդիրներ կան, որոնք դարձյալ, ինչպես նախորդ իշխանությունների օրոք, փոխարիվում են մարտի 1-ի իրադարձությունների օրակարգով»,- նշեց նա:

Վահան Բաբայանը շեշտեց, որ հարցն այն է, թե ժողովուրդը հեղափոխությունից հետո ինչպիսի սպասումներ ուներ եւ ինչպիսի արդյունքներ է տեսնում այսօր: «Ներկայիս իշխանությունները պետք է հասկանան, որ ժողովուրդը փողոցները չէր փակել այն բանի համար, որ փոփոխությունները տեղի ունենան երկարաժամկետ հեռանկարում: Քաղաքացիները փոփոխություններ են ցանկանում հիմա»,- եզրափակեց նա: