ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գեւորգյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանին:

Գյուղնախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են գյուղատնտեսության բնագավառում հայ-հնդկական համագործակցության հեռանկարները: Առանձին անդրադարձ է կատարվել հունիսին Հռոմում կայանալիք ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) գլխավոր տնօրենի ընտրություններին, որոնցում առաջադրված թեկնածուների թվում է նաեւ Հնդկաստանի ներկայացուցիչը:

Գոհունակություն հայտնելով 2016 թվականին Երեւանում կայացած գյուղատնտեսության բնագավառում համագործակցության հայ-հնդկական աշխատանքային խմբի հանդիպման վերաբերյալ` դեսպան Յոգեշվար Սանգվանն առաջարկել է աշխատանքային խմբի հերթական հանդիպումն անց կացնել Հնդկաստանում: