Ամեն տարի փետրվարի 27-ը նշվում է որպես Բեւեռային արջի միջազգային օր, որի հիմնական նպատակը նրանց մասին տեղեկատվության տարածումն է եւ նրանց պաշտպանության անհարաժեշտության վրա հասարակության ուշադրությունը գրավելը։ Այս օրն ավանդաբար բնապահպան կազմակերպությունները տարատեսակ հանրային ակցիաներ եւ տեղեկատվական միջոցառումներ են կազմակերպում։

Խոսվում է նաեւ բեւեռային սառույցների հալման խնդիրը լուծելու անհրաժեշտության մասին։ Սա բեւեռային արջերի բազմացմանն ուղղված սպառնալիքներից մեկն է։ Սպիտակ արջերի կյանքին սպառնացող եւս մեկ վտանգ է նավթային հանքավայրերի շահագործումը, որի հետեւանքը շրջակա միջավայրի աղտոտումն է։