Կախոկիայի հարյուրավոր տարիներ առաջ ապրած բնակիչների կղանքի ուսումնասիրությունը թույլ է տվել որոշել այդ քաղաքի անկման պատճառը՝ հայտնում է Proceedings of the National Academy of Sciences-ը։

Միսիսիպիի ափին գտնվող քաղաքը ԱՄՆ-ի մեծագույն բնակավայրն է եղել մինչեւ եվրոպացիների այստեղ հայտնվելը, սակայն XIV դարում այն անհայտ պատճառներով ամայացել է։

Ամերիկյան գիտնականները՝ Վիսկոնսիայի համալսարանից Սիսել Շրեդերի ղեկավարությամբ, ենթադրել են, որ Կախոկիայի անկման պատճառներից մեկը եղել է ուժեղ ջրհեղեղների շարքը, որոնք տեղի են ունեցել հարաբերականորեն կարճ ժամանակահատվածում։ Դրանցից ամենախոշորը եղել է 1150թ․՝ քաղաքի բնակչության թվի նվազումից ոչ շատ շուտ։ Այլ վարկածներով, բնակիչները Կախոկիան լքել են երաշտի կամ տեղումների քանակի ու տեւողության փոփոխության պատճառով։