Այս տարի Բրատիսլավայում նոր գիշերային քաղաքապետ կհայտնվի: Նա պատասխանատու կլինի գիշերային կյանքի զարգացման համար եւ միջնորդի դեր կկատարի գիշերային հաստատությունների սեփականատերերի եւ պաշտոնյաների միջեւ:Նրա պարտականությունների մեջ կմտնի նաեւ գիշերային ժամերին անվտանգության համալիր զարգացումը՝ փողոցներում օպտիմալ լուսավորության ստեղծումից մինչեւ ոստիկանության հետ համագործակցութւուն եւ գիշերային պարեկային ծառակության աշխատանքի բարելավում: Եվ ի վերջո, գիշերային քաղաքապետը պետք է Բրատիսլավայի գիշերային կյանքի զարգացման երկարաժամկետ ռազմավարություն ստեղծի:

Բրատիսլավան կդառնա գիշերային քաղաքապետ ունեցող  ԵՄ-ի 4-րդ մայրաքաղաքը: Առաջինը ԵՄ-ում (եւ ամբողջ աշխարհում) գիշերային քաղաքապետ էր հայտնվել Ամստերդամում՝ 2012 թվականին: 2 տարի անց գիշերային քաղաքապետի պաշտոն հայտնվեոց Լոնդոնում, իսկ վերջերս նաեւ Պրահայում:

ԵՄ երկրներում գիշերային քաղաքապետեր կան ոչ միայն մայրաքաղաքներում: Այսպես, անցյալ տարի Գերմանիայի Մանհայմում անցկացվեցին գիշերային քաղաքապետի առաջին ընտրությունները: Ճիշտ է, սակայն Մանհայմը ՅՈՒՆԵՍԿՕ-ի «երաժշտական մայրաքաղաք» կարգավիճակն ունի: