Ամբողջ թուրքական ու ադրբեջանական մամուլն ու հեռուստատեսությունը այսօր զետեղված են հակահայկական ատելությամբ ու պանթուրքիզմի քարոզչությամբ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Ալիեւ-կրտսերը «Ռոսիա 24»-ի եթերից ստեր է տարածում Խոջալուի իրադարձությունների վերաբերյալ, իսկ Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն հերթական հերթական անգամ իր զորակցությունն է հայտնում Ադրբեջանին:

Վաղը Սումգայիթի ջարդերի, իսկ, իրականում, Սումգայիթում ադրբեջանցիների ցեղասպան քաղաքական ահաբեկչության 31-րդ տարելիցն է:

Ի՞նչ է անում մեր իշխանությունը:

Բոլոր գրված ու չգրված օրենքներին համապատասխան՝ մեր կառավարությունը պետք է միասնություն քարոզեր: Բայց, արի ու տես, մեր նեոբոլշեւիկյան իշխանությունը շարունակում է ռեպրեսիաների շարքը:

Հերի՛ք է սեւ ու սպիտակի բաժանեք մեր ժողովրդին:

Հիմա էլ մարտի 1-ի երթ:

Հերի՛ք է, դուրս եկեք այդ բարդույթից ու փորձեք առաջ նայել, այլ ոչ թե մնալ այդ ողբերգական ճահճի մեջ:

Գրված է. «Ով փոս է փորում, նա էլ ընկնում է փոսը: Իսկ ով կգլորի քարը, նրա վրա էլ հետ կգլորվի այն»:

Հ.Գ. Սեփական հայրենիքը յուրայինների եւ օտարների բաժանողն անելիք չունի պետական կառավարման գագաթին»: