OPEC-ի գլխավոր քարտուղար Մուհամմեդ Բարկինդոն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել է միանալ նավթի համաշխարհային շուկայում պահանջարկի եւ առաջարկի հավասարակշռության վերականգնման երկխոսությանը, հաղորդում է Reuters-ը:

Մեկնաբանելով թվիթերում Թրամփի գրառումն այն մասին, որ նավթի գները չափազանց բարձր են եւ OPEC-ը պետք է «թուլանա», Բարկինդոն ասել է, որ ԱՄՆ-ն, որպես աշխարհի խոշորագույն նավթ արտադրող, համաշխարհային առաջարկում  եւ պահնաջարկում ռազմավարական մասնաբաժին ունի:

Բարկինդոն ասել է, որ նավթակարտելը մտահոգված է նաեւ, որ OPEC-ի երկու հիմնադիր պետությունների՝ Վենեսուելայի եւ Իրանի նկատմամբ պատժամիջոցները  կարող են դժվարացնել  շուկայում հավասարակշռության վերականգնման եւ կայունացման ջանքերը:

Նրա խոսքով՝ ապրիլը լավ պահ կլինի գլոբալ պակտի շրջանակում  արդյունահանման կրճատմանը շուկայի արձագանքի գնահատման եւ եւ հետագա քայլերի մասին որոշման ընդունման համար: