Թենեսիի բնակիչը կալանավորվել է քրեական հանցագործության մեղադրանքով, քանի որ իր սեռական օրգաններն ընկղմել է սալսա սոուսի մեջ, որը հաճախորդը առցանց էր պատվիրել։
Ինչպես հայտնում է AP-ն, վարորդը, ով նկարահանել եւ համացանցում տեղադրել է տեսանյութը, նաեւ հետեւյալ գրառումն է արել․ «Սա այն է, ինչը դուք ստանում եք, երբ 89 ցենտ թեյաբաժին եք տալիս 30 րոպեանոց ուղեւորության համար»։
31-ամյա Հովարդ Մեթյու Ուեբը ձերբակալվել է անցյալ շաբաթ։ Հասարակական սննդի ծառայությունն ազատել է վարորդին եւ տեղեկատվությունը փոխանցել է իշխանություններին։
Ուեբը մինչեւ մարտի 12-ին կայանալիք դատական լսումները կմնա ճաղերի հետեւում։





























