Վթարային ջրանջատում Երեւան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում մարտի 1-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս․թ․ մարտի 1-ին ժամը 10.00-20:00-ն կդադարեցվի Երեւան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի` Սարի թաղի 3-28 փողոցների եւ նրբանցքների, Մուշավան թաղամասի 1, 2, 3, 4, 8 փողոցների եւ Վարդաշեն թաղամասի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:





























