Թաղման մի քանի բյուրոներ ՀԱՀ-ում հայտարարել են, որ մտադիր են դատի տալ ինքնակոչ «մարգարեին», ով պնդում է, որ իրեն հաջողվել է հարություն տալ մահացածին, քանի որ նա օգտագործել է իրենց ծառայությունները՝ հայտնում է BBC-ն։
Համացանցում տարածվել է տեսանյութ, որում պաստոր Ալֆ Լուկաուն, նայելով բաց դագաղին, որի մեջ մարդ է պառկած, բարձր բղավում է․ «Բարձրացի՛ր», եւ «հանգուցյալը» հանկարծ բարձրանում է։
Թաղման բյուրոներն ասում են, որ իրենց թյուրիմացության մեջ են գցել, այլապես իրենք այդ արարողությանը չէին մասնակցի։
«Հարության» արարողությունն անցկացվել է պաստոր Լուկաուի՝ Յոհաննեսբուրգից ոչ հեռու գտնվող եկեղեցու մուտքի մոտ։ Սոցցանցերի որոշ օգտատերեր ծիծաղում են պաստորի վրա, մյուսները նրան դատապարտում են։
Sowetan թերթը գրում է, թե եկեղեցին այժմ հերքում է, որ մարդը վերակենդանացել է եւ հաստատում է, որ «հանգուցյալն արդեն ողջ էր», երբ նրան բերել են եկեղեցու մոտ։
Այս միջադեպի պատճառով ՀԱՀ-ում կեղծ հոգեւորականների շուրջ բանավեճեր են սկսվել։ Հիմնական եկեղեցիները դատապարտել են պաստորի գործողությունները։
While Pastor Alph Lukau is busy talking, I encourage to concentrate on the mouth of the guy in the coffin then you will decide if he was dead or not.
— Chief Erican (@EricanSA) February 25, 2019
Maybe this guy can bring back the like of Nelson Mandela, Hector Peterson, Hugh Masekela, Steve Biko, OR Tambo and others. pic.twitter.com/lFoNsM0grO





























