Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում․ հայտնում է Shamshyan.com-ը։

Գյումրի քաղաքի՝ Գարեգին Նժդեհ պողոտայի վրա գտնվող վթարային հանրակացարանը փլուզվել է:

Ըստ աղբյուրի՝ հանրակացարանում բնակվում է երկու ընտանիք, եւ փլուզման հետեւանքով բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկան: