Մարտի 1-ին՝ ժամը 00:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից։
Վարդենյաց լեռնանցքը փակ Է:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար:
Դժվարանցանելի է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը:
Լոռու մարզի Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի 17-20-րդ կմ-ին, «Սպիտակի» ոլորաններում և Մ-2 ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում տեղում է ձյուն:
Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում բուք է:
Կոտայքի մարզի Եղվարդ, Աբովյան, Գառնի, Արագածոտնի մարզի Աշտարակ, Սյունիքի մարզի Գորիս քաղաքներում և «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:





























